Փարիզ հյուրանոցի տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը լի է լույսով, ջերմությամբ և հաճելի երաժշտությամբ: Ռեստորանին կից բացօթյա տեռասայից կարող եք վայելել դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը բացվող սքանչելի տեսարանը: Մեր խոհարարի խոհարարական գլուխգործոցները կհիացնեն Ձեզ իրենց նրբաքիմք համով և ձևավորմամբ, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազան տեսականին կօգնի Ձեզ հանգստանալ և յուրահատուկ զգալ: Կտուրին գտնվող Մոնմարտր ռեստորան-տեռասը բաց է տարվա տաք եղանակներին, մինչդեռ Մոնմարտր ռեստորան-կոկտեյլ-բարը բաց է ողջ տարվա ընթացքում: