«Փարիզ» հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով: Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, ֆեն, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ` Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար: