Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը այս պահին փակ է վերանորոգման աշխատանքների պատճառով և կվերաբացվի իր թարմ, գեղեցիկ ու նորովի տեսքով Մարտի 31-ին, 2023: Այդ ընթացքում նախաճաշը կմատուցվի 3-րդ հարկում գտնվող La Cité լաունջում:
Փարիզ հյուրանոցի տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը լի է լույսով, ջերմությամբ և հուզիչ մեղեդիներով: Ռեստորանին կից բացօթյա տեռասայից կարող եք վայելել դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը բացվող սքանչելի տեսարանը: Մեր խոհարարի խոհարարական գլուխգործոցները կհիացնեն Ձեզ իրենց նրբաքիմք համով և ձևավորմամբ, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազան տեսականին կօգնի Ձեզ հանգստանալ և յուրահատուկ զգալ: Կտուրին գտնվող Մոնմարտր ռեստորան-տեռասը բաց է տարվա տաք եղանակներին, մինչդեռ Մոնմարտր ռեստորան-կոկտեյլ-բարը բաց է ողջ տարվա ընթացքում: