Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը այս պահին փակ է վերանորոգման աշխատանքների պատճառով և կվերաբացվի իր թարմ, գեղեցիկ ու նորովի տեսքով Մարտի 31-ին, 2023: Այդ ընթացքում նախաճաշը կմատուցվի 3-րդ հարկում գտնվող La Cité լաունջում:

Փարիզ հյուրանոցի 12-րդ հարկում գտնվող Մոնմարտր կոկտեյլ-բարը առաջարկում է խմիչքների մեծ ու բազմազան տեսականի: Նուրբ ու հետաքրքիր լուծումներով պատրաստված յուրօրինակ ու համեղ կոկտեյլները կգոհացնեն ամենաքմահաճ հաճախորդին:

Մեր խոհարարի խոհարարական գլուխգործոցները կհիացնեն Ձեզ իրենց նրբաքիմք համով և ձևավորմամբ, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազան տեսականին կօգնի Ձեզ հանգստանալ և յուրահատուկ զգալ:

Գտնվում է 12-րդ հարկում
Գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և լեգենդար Արարատ սար
Fusion խոհանոց
Վարպետորեն ձևավորված նրբաքիմք ուտեստներ
Թեյի, սուրճի և կոկտեյլների լայն տեսականի
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ
Հանգստյան օրերին՝ կենդանի երաժշտություն