Կոկտեյլ բար Montmartre ռեստորանում
Paris Hotel Yerevan հյուրանոցի տանիքին գտնվող Montmartre ռեստորան-կոկտեյլ բարը լի է լույսով, ջերմությամբ և հուզիչ մեղեդիներով: Ռեստորանին հարող պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը: Մեր Շեֆ-խոհարարի խոհարարական գլուխգործոցները կգրավեն Ձեզ իրենց անկրկնելի դիզայնով և համով, իսկ տարատեսակ ալկոհոլային և Ոչ ալկոհոլային խմիչքների հարուստ տեսականին կօգնի Ձեզ լիցքաթափվել և ձեզ առանձնահատուկ զգալ: Տեռասում գործող կոկտեյլ բարը բաց է տաք սեզոնին, մինչդեռ ռեստորանը բաց է ամբողջ տարվա ընթացքում: