ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Paris Yerevan հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 65 ժամանակակից և հարմարավետ համարներ ՝ նախատեսված հանգստի համար: 12-րդ հարկում գտնվող Մոնմարտր Ռեստորանից կարող եք վայելել դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը բացվող սքանչելի տեսարանը: Մեր խոհարարի խոհարարական գլուխգործոցները կհիացնեն Ձեզ իրենց նրբաքիմք համով և ձևավորմամբ, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազան տեսականին կօգնի Ձեզ հանգստանալ և յուրահատուկ զգալ: Կտուրին գտնվող Մոնմարտր ռեստորան-տեռասը բաց է ողջ տարվա ընթացքում:
Հյուրանոցն ունի նաև la Cité Կոնֆերանսի սրահ, լիովին հագեցած Մարզասրահ, 24/7 սենյակի սպասարկում, Ընդունարան և, իհարկե, հրաշալի անձնակազմ՝ լավագույն սպասարկմամբ՝ ապահովելու հյուրերի ջերմ և հարմարավետ կացությունը մեզ մոտ: