
Փարիզ հյուրանոցի տանիքում գտնվող Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը լի է լույսով, ջերմությամբ և հուզիչ մեղեդիներով: Ռեստորանին կից բացօթյա տեռասայից կարող եք վայելել դեպի Երևան և լեգենդար Արարատ լեռը բացվող սքանչելի տեսարանը: Մեր խոհարարի խոհարարական գլուխգործոցները կհիացնեն Ձեզ իրենց նրբաքիմք համով և ձևավորմամբ, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների բազմազան տեսականին կօգնի Ձեզ հանգստանալ և յուրահատուկ զգալ: Կտուրին գտնվող Մոնմարտր ռեստորան-տեռասը բաց է տարվա տաք եղանակներին, մինչդեռ Մոնմարտր Ռեստորան-կոկտեյլ-բարը բաց է ողջ տարվա ընթացքում:
Մոնմարտր Ռեստորան-Կոկտեյլ-Բարը
Գտնվում է 12-րդ հարկում
Գեղեցիկ տեսարան դեպի քաղաք և լեգենդար Արարատ լեռ
Ռեստորան և բացօթյա կտուր
Fusion խոհանոց
Վարպետորեն ձևավորված նրբաքիմք ուտեստներ
Թեյի, սուրճի և կոկտեյլների լայն տեսականի
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ
Հանգստյան օրերին՝ կենդանի երաժշտություն
Նախաճաշի ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ
Նախաճաշ` 7.00-10.30
Ընթրիք` 18.00-23.00
Շաբաթ-կիրակի
Նախաճաշ` 7.30-11.00
Ընթրիք` 18.00-23.00
