Մեր Առաքելությունը

Փարիզ հյուրանոցը Երևանում ներկայանում է որպես ոճային նոր լուծումներով հյուրանոց, որն առաջարկում է ընդարձակ, լուսավոր և հարմարավետ հյուրասենյակներ՝ կահավորված ժամանակի ոգուն համահունչ, միջոցառումների իրականացման հնարավորություններ և անձնավորված արհեստավարժ սպասարկում: Հյուրանոցի նպատակն է դառնալ բիզնես և տուրիստական նպատակներով ժամանող անձանց նախընտրելի հյուրանոցը Երևանում` հետևյալ միջոցներով.

  • Հյուրերին տրամադրել հարմարավետ, ժամանակակից կահավորված համարներ՝ առանց տեխնիկական և որակական թերությունների
  • Մշտապես տանել աշխատանք հյուրանոցի աշխատակազմի հետ՝ նրանց որակավորումը և գերազանց սպասարկման գիտելիքները բարելավելու ուղղությամբ, ստեղծել առողջ աշխատանքային մթնոլորտ և թիմային ոգի
  • Կանխատեսել շուկայական միջավայրի փոփոխությունները, մշտապես լինել մրցակիցներից մեկ քայլ առաջ բիզնես հնարավորությունները տեսնելու և ռեալիզացնելու առումով
  • Հյուրանոցի նկատմամբ ապահովել բարձր ճանաչվածություն և բարենպաստ իմիջ մեր գործընկերների և մատակարարների շրջանում