Շրջակայքը: Հյուսիսային պողոտա

Ի սկզբանե Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Հյուսիսային պողոտան նախատեսված է հետիոտների երթևեկության համար: Այն սկիզբ է առնում Օպերայի և բալետի թատրոնից և ձգվում մինչև Հանրապետության հրապարակ: 21-րդ դարի ամենաակնառու ճարտարապետական կառույցները գտնվում են այստեղ՝ ժամանակակից շինություններ, բիզնես կենտրոններ, սրճարաններ և ռեստորաններ, բրենդային խանութներ և շքեղ բնակարաններ: Իսկ պողոտայի ստորգետնյա հատվածում շուտով կբացվի “Tashir Street” առևտրի կենտրոնը:

Հյուսիսային պողոտան ճարտարապետ Թամանյանի հանճարեղ մտքերի և ժամանակակից քաղաքակրթության պահանջների համադրություն է:  

Պողոտայի շինարարությունը պետք է սկսվեր դեռևս Սովետական միության օրոք, սակայն այն արգելվեց: Վերջինիս փլուզումից հետո շինարարությունը վերսկսվեց 2001թ.-ին: Նախնական ներդրումները ապացուցեցին իրենց կենսունակությունը և շինարարությունը ներառեց նաև հյուրանոցների և սրճարանների կառուցումը: Դրանց նպատակը ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավելն էր:

Ժամանակ առ ժամանակ այստեղ կազմակերպվում են տարատեսակ փառատոններ, ֆլեշմոբեր և դասական, ռոք և ջազ երաժշտության համերգներ: 

Ամեն տարի, Երևան քաղաքի տոնի առիթով Հյուսիսային պողոտայում կազմակերպվում են ներկայացումներ, գորգագործության, խեցեգործության և փայտի վրա փորագրության ցուցահանդեսներ՝ երեխաների մասնակցությամբ:

Ձմռանը պողոտան վերածվում է ամանորյա շուկայի, որտեղ տեղակայված 30 տաղավարները առաջարկում են տարատեսակ հուշանվերներ և ձեռագործ խաղալիքներ, քաղցրավենիքներ և անուշեղեն:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 0.2 Կմ