Շրջակայքը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է 1932թ.-ին՝ համաձայն ՀԽՍՀ Լուսժողկոմատի որոշման: Այն կառուցված է դասական ոճով և կրում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը: Օպերայի գեղեցիկ և կլորավուն շենքը հանդիսավոր կանգնած է քաղաքի կենտրոնում: ՝ Օպերան շքեղ տեսք ունի՝ շնորհիվ մուտքի մոտ գտնվող սյուների և ընդարձակ տարածության:

Նախագծի հեղինակը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ա. Թամանյանն է: Նրա ստեղծագործ և յուրօրինակ մտքերը հետաքրքիր շունչ են հաղորդել Երևանին:

Թատրոնի պաշտոնական բացումը 1933թ.-ի հունիսի 20-ին էր: Այն նորանոր օպերաների և բալետային ներկայացումների հիմքը հանդիսացավ: Առաջին հայկական բալետը Արամ Խաչատրյանի «Երջանկություն»-ն էր, որին հաջորդեց Ա. Սպենդիարյանի «Ալմաստ»-ը, ապա՝ «Գայանե»-ն և Ա. Տիգրանյանի «Անուշ»-ը: 

Թատրոնը հյուրընկալել և շարունակում է հյուրընկալել բազմաթիվ աշխարհահռչակ հայ և օտարերկրյա օպերային երգիչների:

Թատրոնի շենքը շրջապատված է հայ մեծանունների արձաններով: Մեծ համերգասրահի առջև անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արձանն է: Շենքի հարակից տարածքում՝ Ազատության հրապարակում, հայ անվանի գրող Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններն են: Թատրոնի շենքից մի քանի քայլ այն կողմ՝ Կարապի լճի մոտ, տեղակայված է ժամանակակից տաղանդավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի արձանը: 

Այս բոլոր արձանները յուրօրինակ են իրենց ոճով և կարծես ոգեշնչման և էներգիայի աղբյուր լինեն:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 0.5 Կմ
Այցելել հիմնական էջ