Շրջակայքը: Վաղարշապատ

Վաղարշապատը իր մեծությամբ չորրորդ քաղաքն է Հայաստանում: Այն ավելի շատ հայտնի է որպես Էջմիածին: Վաղարշապատը կրոնական և պատմական կենտրոն է, որը մի ժամանակ եղել է նաև մայրաքաղաք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Վաղարշապատի կիզակետային վայրը Մայր Աթոռն է: Այն կառուցել է Գրիգոր Լուսավորիչը 301-303թթ., երբ Հայաստանը քրիստոնեությունը ճանաչեց որպես պետական կրոն: Հայ Առաքելական եկեղեցու և Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական նստավայրի հոգևոր և վարչական կենտրոնը ևս գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Այստեղ են գտնվում նաև մի շարք ճարտարապետական արժեք ներկայացնող շինություններ, ինչպիսիք են՝ Դիվանատունը, Ալեքս և Մարի Մանուկյանների գանձատուն-թանգարանը, հին և նոր հայրապետական նստավայրերը, Խրիմյան թանգարանը, ճեմարանի հին շենքը և այլն:

Սուրբ Հռիփսիմե տաճար

Էջմիածնում են գտնվում բազմաթիվ այլ եկեղեցիներ: Դրանց թվում է Սբ Հռիփսիմեի տաճարը, որը կառուցվել է 618թ.-ին: Եկեղեցին անփոփոխ է մնացել ժամանակի ընթացքում և հաղթահարել է ժամանակի դաժան խոչընդոտները: Եկեղեցին կառուցել է կաթողիկոս Կոմիտասը բուն դամբարանի վրա, որը կանգնեցրել է Սահակ Մեծ կաթողիկոսը 395թ.-ին: Հռիփսիմեն այն եզակի եկեղեցիներից է, որը շարունակել է գործել Սովետական ժամանակաշրջանում:

Սուրբ Գայանե եկեղեցի

Սբ Գայանե եկեղեցին կառուցվել է 630թ.-ին կաթողիկոս Եզրի օրոք տեղում գտնվող մատուռի վրա: Եկեղեցու բոլոր տարրերը ներդաշնակ են և խոսուն: Այն իր տեսակով գմբեթավոր բազիլիկ ոճի եկեղեցի է: Սբ Գայանե եկեղեցու արտաքին տեսքը մնացել է անփոփոխ՝ չնայած մասնակի վերանորոգման: 

Սուրբ Շողակաթ եկեղեցի

Սբ Շողակաթը կառուցվել է 1694թ.-ին: Ըստ ավանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահատակների վրա «շող է կաթել»: Եկեղեցու ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահլիճի կենտրոնում է՝ ինչպես հնագույն եկեղեցիներինը: Եկեղեցին կառուցվել է կարմիր և սև տուֆից կաթողիկոս Նահապետ 1-ինի օրոք:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Մարիամ Աստվածածինը կառուցվել է 1767թ.-ին կաթողիկոս Սիմեոն Երևանցու օրոք: Այն գտնվում է Էջմիածնի կենտրոնում: Եկեղեցին կառուցված է 16-րդ դարի փայտե մատուռի ավերակների վրա: Եկեղեցու բակը  ծառայել է որպես կրոնական դպրոց: Եկեղեցին շարունակել է գործել նաև Սովետական ժամանակահատվածում:

Բոլոր այս եկեղեցիները գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 20 Կմ