Շրջակայքը: Սևանա լիճ

Չնայած այն բանին, որ Հայաստանը ելք չունի դեպի բաց ծով, այն ունի իր Կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանն այն վայրն է, որտեղ գրեթե համայն հայությունը անցկացնում է իր ամառային արձակուրդները:

Սևանա լիճը ամենամեծն է Հայաստանում և ողջ Կովկասի տարածքում: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզում և զբաղեցնում է մոտավորապես 1.360 կմ2  տարածք: Սևանը սնվում է 28 գետերից և գետակներից:

Սևանի պատմական անուններն են՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գելաքունիս և Լիչնիտիս:

Մարդկային միջամտության հետևանքով Սևանի ջրի մակարդակը վերջին տարիներին կտրուկ նվազել է, իսկ էկոհամակարգը` զգալիորեն փոխվել: 

Սևանա լճի հարստությունն է համարվում Սևանի իշխանը, որը բոլոր տոնական սեղանների անբաժան մասն է:

«Սևան » անունը ծագել է Սև Վան անունից: Հայերը, տեսնելով մթամած Սևանը, այն նմանեցրել են Վանա լճին, և կոչել «Սև Վան », այսինքն՝ «Սևան»:

Ուրմիա և Վանա լճերի հետ մեկտեղ Սևանը համարվում էր Հայկական թագավորության պատմական լճերից, և նրանք բոլորը հավաքական կոչվում էին «Հայաստանի ծովեր»: Դժբախտաբար, այժմ Սևանը միակն է Հայաստանի տարածքում:

Սևանի թերակղզում է գտնվում միջնադարյան Սևանավանքը: Վանքը կառուցվել է կղզու վրա և բաղկացած է եղել երեք եկեղեցիներից: Ժամանակի ընթացքում կղզին մասամբ ծածկվել է ջրով և վերածվել թերակղզու: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Բագրատունյաց թագավորության առաջին թագավոր Աշոտ 1-ինի կողմից: Վանքը հայտնի մշակութային հուշարձան է և գտնվում է լճի հյուսիսարևմտյան ափին: Մեկ այլ վանք է Հայրավանքը, որը գտնվում է լճի արևմտյան ափին՝ Նուրադուզ գյուղի մոտ: Այն 900 խաչքարներից բաղկացած գերեզմանոց է հիշեցնում:

Սևանա լիճն ունի բազմաթիվ լողափեր՝ հանգստյան գոտիներով: Այստեղ կարելի  է լողալ, արևային լոգանք ընդունել, ջրային հեծանիվներ վարել, ձկնորսությամբ զբաղվել և այլն:


<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 65 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address` Armenia, Gegharkunik