Շրջակայքը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հայաստանի ամենաընդարձակ և հիասքանչ եկեղեցիներից է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Այն կառուցվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու 1700-ամյակի առթիվ: Եկեղեցու կառուցումը ավարտվել է 2001թ.-ին և այժմ այն տեսանելի է Երևանի բոլոր անկյուններից իր ողջ հմայքով և պերճությամբ: Եկեղեցու ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է

Եկեղեցական համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից՝ Սբ Տրդատ թագավորի և Սբ Աշխեն Թագուհու մատուռներից և Մայր եկեղեցուց` իր 1700 նստատեղերով: Նրանք երկուսն էլ օգնել են Սբ Գրիգոր Լուսավորչին քրիստոնեությունը տարածելու գործում:

Մայր եկեղեցու առաջին հարկը նախատեսված է ընդունելությունների և եկեղեցական ծիսակատարությունների համար: Եկեղեցու մուտքի առջև տեղադրված են զանգակատունը և գավիթը: Զանգակատունը կազմված է 30 կամարներից: Եկեղեցական համալիրը զբաղեցնում է 3822 մ2 տարածք: Շինության բարձրությունը 54 մ է:

Հոգևոր առաջնորդ Սբ Գրիգոր Լուսավորչի սուրբ մասունքները պահվում են գավթում, որոնք այստեղ են բերվել Նեապոլից:

Եկեղեցական համալիրը կառուցվել է բազմաթիվ հայ բարերարների նվիրատվությունների շնորհիվ, նրանց թվում՝ Ալեք Մանուկյանը, Նազար և Արտեմիս Նազարյանները, Գևորգ և Լինդա Գևորգյանները և Էդուարդո Էռնեկյանը:

 

<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 2 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address` Yerevan, Ervand Qochar street, Tel. (010) 54 33 32