Շրջակայքը: Շառլ Ազնավուրի հրապարակ

Շառլ Ազնավուրը աշխարհահռչակ շանսոն երգիչ և երգահան է: Նա ծնվել և մեծացել է Ֆրանսիայում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում: Երգիչը սկսել է երգել 9 տարեկանից: Նրա աստղային ժամը սկսվեց այն ժամանակ, երբ Էդիթ Փիաֆը նկատեց նրան և իր հետ համերգային շրջագայությունների տարավ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:

Նրա երգերը հիմնականում սիրո թեմայով են, այդ իսկ պատճառով նրան հաճախ անվանում են «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»:

Երևանում լինել և Ազնավուրի հրապարակ չայցելել անհնար է:

Հրապարակը կառուցվել է 1924թ.-ին և հայտնի էր որպես Մոսկվա կինոթատրոնի հրապարակ: Ինչևէ, 2001թ.-ին այն պաշտոնապես վերանվանվեց Երևանի պատվավոր քաղաքացի, սիրված երգիչ և երգահան Շառլ Ազնավուրի անունով: 

Երգիչն անձամբ մասնակցեց հրապարակի բացման արարողությանը:

Հրապարակը Երևանի հրաշալի վայրերից մեկն է, որն ունի կիսաշրջանաձև տեսք և գտնվում է Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում:

Տասներկու շատրվանները, որոնք տեղակայված են հրապարակի կենտրոնում, խորհրդանշում են համաստեղության նշանները: Ազնավուրի հրապարակը հաճախ է դառնում ռոք համերգների և երիտասարդական հավաքների վայր:

Հրապարակի տեսքը ամբողջական են դարձնում մի շարք զարդարանքներ՝ շախմատի հսկայական տախտակը, հսկա սարդն ու ցուլը: Ազնավուրի հրապարակը երևանցիների հանգստի սիրելի վայրերից է:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 0.5 Կմ