Շրջակայքը: Մատենադարան

Հայերի մշակութային ժառանգությունը ներառում է ոչ միայն խաչքարեր և եկեղեցիներ, այլև արժեքավոր ձեռագրեր, որոնք փրկվել են բազմաթիվ աղետներից: Հայերը միշտ էլ զգուշորեն են վերաբերվել իրենց ժառանգությանը և պահպանել են այն իրենց կյանքի գնով: Ներխուժումներից և կողոպուտից փրկված ձեռագրերը այժմ մեծ ուշադրությամբ են պահվում:


Նույնիսկ դաժան պատերազմները և ցեղասպանությունը մեզ չեն զրկել հինավուրց ձեռագրերից, մանրանկարներից, գրքերից և հայ գրականության գործերից, որոնք պահպանվում են Մատենադարանում: Բազմաթիվ փաստաթղթերի շտեմարանը՝ Մատենադարանը, կառուցվել է 1957թ.-ին: Վերջինս այն պարտադիր վայրերից է, որն այցելելուց հետո են միայն մեկնում Հայաստանից: 


Անմիջապես մուտքի մոտ տեղակայված են այնպիսի հայ նշանավոր արվեստագետների, փիլիսոփաների և գիտնականների արձաններ, ինչպիսիք ենԱնանիա Շիրակացին, Մխիթար Գոշը, Գրիգոր Տաթևացին, Թորոս Ռոսլինը, Մովսես  Խորենացին և Ֆրիկը: Շենքի հիմքին առընթեր կանգնած է հայոց առաջին ուսուցիչ,գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի արձանը:

 Այժմ Մատենադարանը իր տանիքի տակ պահպանում է մոտ 16.477 նյութեր և գրեթե 300.000 արխիվային թղթեր:Պահպանված ձեռագրերը տեղեկություն են պարունակում հայ միջնադարյան մշակույթի, պատմության, քերականության, օրենքի, փիլիսոփայության, բժշկության, աշխարհագրության, քիմիայի և գիտության գրեթե բոլոր ոլորտների մասին: Այստեղ կարելի է գտնել նաև օտարալեզու ձեռագրեր՝հունարեն, լատիներեն, արաբերեն, պարսկերեն և այլն:  Մատենադարանում է գտնվում ամենամեծ և ծանր ձեռագիրը, որը կշռում է 34 կգ:



 

<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 1.9 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address՝ 53 Mashtots Avenue, Yerevan 0009 Tel: (010) 56 25 78
Այցելել հիմնական էջ