Շրջակայքը: Հայաստանի ազգային պատկերասրահ

Երևանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թ.-ին: Այն զբաղեցնում է  ութհարկանի շենքի վեց հարկերը, առաջին և երկրորդ հարկերում գտնվում է Պատմության թանգարանը:
Պատկերասրահը ամենաընդարձակն է նախկին սովետական տարածաշրջանում: Այն պահպանում է հայկական արվեստի ամենածավալուն հավաքածուն: Այստեղ պահվում են 20.000-ից ավելի կտավներ, որոնցից 350-ը պատկանում են Արևմտյան Հայաստանի արվեստագետների վրձնին, ինչպիսիք են Գառզուն, Օրաքյանը և այլք: Պատկերասրահում է գտնվում ծովանկարիչ Հ. Այվազովսկու կտաների գրեթե ամբողջ հավաքածուն:
 Պատկերասրահը իր տանիքի տակ է պահում նաև մի շարք անվանի օտարերկրյա արվեստագետների գործեր, նրանց թվում են Ռեպինը, Շագալը, Ռուբենսը, Բրյուլովը, Յակուլովը, Ֆոլկը, Կանդինսկին և այլք: 
Հայ ժողովրդի ինքնությունը, ավանդույթները և բնորոշ առանձնահատկությունները արտացոլված են այս պատկերասրահում: Հայկական արվեստին մոտիկից ծանոթանալու առաջին քայլը պատկերասրահ այցելելն է:
Հայկական բաժնում կարող եք տեսնել Լմբատաբանքի, Տաթևի վանքի, Ախթալայի, Հաղպատի և Արուճի վանքերի որմնանկարների պատճենները:
Միջնադարյան որմնանկարների և մանրանկարիչ Նաղաշ և Հովնաթան Հովնաթանյանների գործերի մի հսկայական հավաքածու ևս պահպանվում է այստեղ:
Այս ազգային գանձարանը պահպանում է նաև Ֆրագոնարի, Կուրբեի, Դոնաթելլոյի, Տինտորետոյի, Ռոդենի, Ռուբենսի և այլ հանճարների գործեր: Այստեղ կարելի է գտնել նաև Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի և Սեդրակ Առաքելյանի կտավները:
 Մեղք գործած կլինես, եթե գեթ մեկ անգամ չայցելես այս պատկերասրահը:

<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 0.5 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address` 1 Arami street, Yerevan 0010 Tel: (010) 56 74 72
Այցելել հիմնական էջ