Շրջակայքը: Կասկադ համալիր

Կասկադ համալիրը ստեղծվել է 1970թ.-ին: Այն Հաղթանակի զբոսայգին կապում է Երևանի կենտրոնի հետ: Այժմ այստեղ է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը: Համալիրը ճարտարապետ Ա. Թամանյանի մտահղացումն էր, ով ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները:

Համաձայն Թամանյանի նախագծի՝ կառույցը ընդարձակ, կանաչ տարածքով, շատրվաններով և այգիներով համալիր էր լինելու: Դժբախտաբար, նախագիծը մինչև 1970թ.-ն չիրականացվեց և իր վերակենդանացումն ստացավ քաղաքի մեկ այլ գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից: Վերջինս, որպես հիմք ընդունելով Թամանյանի նախագիծը, ստեղծեց իրենը, որը ներառում էր արտաքին աստիճաններ, ծաղկանոցներ, սրահներ և այգիներ: 

Այնուամենայնիվ, համալիրի կառուցումը ըստ Թորոսյանի նախագծի սկսեց 1980-ականներին և դադարեցվեց երկու պատճառով՝ Սովետական միության փլուզման և Գյումրու երկրաշարժի: 

Գ. Գաֆեսճյանի նախաձեռնությամբ՝ Կասկադի կառուցումը նորից կյանք առավ 2002թ.-ին: Վերջին 13 տարիների ընթացքում համալիրի յուրաքանչյուր հատվածը նորացվել և վերակառուցվել է՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր բարերարի անունը:

Ներկայումս Կասկադում կարելի է տեսնել բազմաթիվ հետաքրքիր քանդակներ, որոնք կրում են հայկական մշակութային ժառանգության տարրեր և ոչ միայն:

Կասկադ այցելող մարդկանց տպավորված դեմքերը տեսնելով պարզ է դառնում, որ նախագիծը հաջողության է հասել:

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 1.8 Կմ
Այցելել հիմնական էջ