Շրջակայքը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիմնադրվել է 1965թ.-ին ճարտարապետներ Քալաշյանի և Թարխանյանի կողմից Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար: Այն կառուցվել է ցեղասպանության 50-ամյակին: Հուշարձանը տեղակայված է Հրազդան գետի ափին գտնվող բլրի վրա և կրում է Ծիծեռնակաբերդ անունը:

Մինչ Ծիծեռնակաբերդի կառուցումը, Սովետական Հայաստանի ժողովուրդը հարգանքի տուրք էր մատուցում Կոմիտասի անվան պանթեոնում:

Ծիծեռնակաբերդի համալիրը բաղկացած է երկու մասից՝ մեկը բարձրադիր աշտարակն է, մյուսը՝ անմար կրակի շուրջ խոնարհված քարե պատերով շրջանը: Պատերը մեկը մյուսին միացած են աստիճաններով և խորհրդանշում են հայկական խաչքարներ:

Բարձրադիր աշտարակը ևս բաժանված է երկու մասի և մարդիկ դրան տալիս են տարբեր բացատրություններ: Ոմանք կարծում են, որ դրանք Արևելյան և Արևմտյան Հայաստանն են խորհրդանշում, մյուսները համարում են, որ դրանք Մեծ և Փոքր Մասիսներն են:

Մինչ հուշակոթողի կենտրոնական հատվածը հասնելը այցելուները հանդիպումեն 100 մետր երկարություն ունեցող պատի, որի վրա փորագրված են այն քաղաքների անունները, որտեղ իրականացվել է ջարդը: Պատի վերջին հատվածում՝ ապակե ծածկի տակ հողե կույտեր են, որոնք բերվել են այն քաղաքական և մտավորական անձանց գերեզմանաթմբերից, ովքեր կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հազարավոր հայ և օտարերկրացի մարդիկ գալիս են հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Բոլորը իրենց պարտքն են համարում ծաղիկներ բերել և դնել անմար կրակի շուրջը, ինչի շնորհիվ երբեմն ծաղկե պատը հասնում է մեկ մետր բարձրության:


<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 4.1 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address` Centre, Yerevan