Շրջակայքը: Էրեբունի ամրոց-թանգարան

Էրեբունու ամրոցը մեկն է այն երեքից, որոնք կառուցվել են Ուրարտական թագավորության հյուսիսային սահմանները ներխուժումից պաշտպանելու համար: Ամրոցը կառուցվել է Արին Բերդ բլրի վրա և հաճախ կոչվում է համանուն բլրի անունով: Ամրոցը կարևոր քաղաքական, տնտեսական և մշակութային դեր է ունեցել թագավորության կյանքում:

Համաձայն ՀՀ Կառավարության որոշման, Էրեբունու թանգարանը հիմնադրվել է 1968թ.-ի մայիսի 24-ին: Թանգարանը իր դռները բացել է հանրության առջև միևնույն տարվա ընթացքում, երբ նշվում էր Երևանի 2750-ամյակը: 2003թ.-ին թանգարանը վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական մշակութային արգելոց-թանգարան:

Մշակութային արգելոց-թանգարանի հիմնական նպատակը երեք կարևոր աշխարհագրական կետերում՝ Արին Բերդում, Շենգավիթում և Կարմիր Բլրում կատարված պեղումների արդյունքներին գիտական հաստատում տալն է: Այն նաև նպատակ է հետապնդում փաստել Երևանի հիմնադրման պատմությունը:

Պեղումների ընթացքում գտնվել են ուրարտական, նախաուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջանների բազմաթիվ արտիֆակտներ՝ թևնոցներ, կահ-կարասի, գոտիներ, սաղավարտներ, նետեր, ըմպամաններ, արծաթե դրամներ և այլն:

Թվով 11.295 կտոր գտածոները ներկայացված են 128 հավաքածուներում: Այդ հավաքածուներից 64-ը Արին Բերդի գտածոներն են, 11-ը՝ Կարմիր բլրի, 18-ը՝ Շենգավիթի, իսկ 35-ը ներկայացնում են Երևանից և մարզերից ձեռք բերված գտածոները:

Թանգարանը ունի նաև ժամանակավոր և մշտական ցուցահանդեսներ: Այն նաև առաջարկում է էքսկուրսիաներ տարբեր լեզուներով:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 5 Կմ
Կոնտակտային տվյալներ: Erebuni Museum Archaeological Preserve Republic of Armenia 020, Yerevan, Erebuni Street 38 (+ 374)
Այցելել հիմնական էջ