Շրջակայքը: Գեղարդավանք

Զարմանահրաշ Գեղարդավանքը միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոն է, որը գտնվում է Կոտայքի մարզում: Վանական համալիրը կառուցվել է 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից, իսկ գլխավոր եկեղեցին կառուցվել է 1215թ.-ին:

Իրականում վանքը կառուցվել է քարայրի մեջ, ուստի այդպես էլ կոչվել է՝ Այրիվանք: Սակայն այսօր այն բոլորիս ավելի քաջ հայտնի է որպես Գեղարդավանք: Ասում են, որ այս անունը ծագել է այն գեղարդից, որով վիրավորել են Հիսուս Քրիստոսին խաչելության ժամանակ, և որը Հուդա առաքյալը բերել է Հայաստան: Այժմ այն գտնվում է Էջմիածնի թանգարանում:

Վանքի շուրջը վեր խոյացող հսկա ժայռերը Ազատ գետի կիրճի մասն են կազմում: Դրանք բոլորը վանական համալիրի հետ մեկտեղ ներառված են Համաշխարհային ժառանգության ցուցակում: Համալիրի եկեղեցիներից ոմանք փորված են անմիջապես ժայռի մեջ, մինչդեռ մյուսները մշակված կառույցներ են: Ժայռերի և եկեղեցիների այս հոյակապ համադրությունը փորագրված խաչքարերով հանդերձ զբոսաշրջության ամենացանկալի վայրերից է:

Գեղարդի գրեթե բոլոր այցելուները այցելում են նաև Գառնիի հեթանոսական տաճար: Այս երկու վայրերի այցելությունը մեկ ուղևորության ժամանակ այնքան տարածված է, որ մարդիկ նույնիսկ միացրել են երկուսի անվանումները՝ դարձնելով այն Գառնի-Գեղարդ:


Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 38 Կմ
Այցելել հիմնական էջ