Շրջակայքը: Զվարթնոցի տաճար

Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի համալիր է, որը կառուցվել է կաթողիկոս Ներսես  Շինարարի կողմից 643թ.-ին: Այն գտնվում է Էջմիածնից ոչ հեռու:

Համալիրը բաղկացած է Սբ Գևորգ տաճարից կամ Զվարթնոցից և կաթողիկոս Ներսես 3-րդի պալատից:

Տաճարը նվիրված է Սբ Գրիգոր Լուսավորչին և ասում են, որ այն կառուցված է հենց այն տեղում, որտեղ մի ժամանակ Տրդատ 3-րդը և Գրիգոր Լուսավորիչը հանդիպել են:  Տաճարի շինարարությունը տեղի է ունեցել մահմեդական արաբների ներխուժումների ժամանակ և Բյուզանդական տիրապետության օրոք:

Զվարթնոցը պահպանվել է մինչև 10-րդ դարի վերջը: Դրա փլուզման պատճառը հայտնի չէ: Զվարթնոցի տաճարի նման ևս մեկը կառուցվել է Անիում՝ Տրդատ ճարտարապետի կողմից, Գագիկ Բագրատունու թագավորության օրոք:

Զվարթնոցի ավերակները բացահայտվել են 20-րդ դարի սկզբին: Վարդապետ Խաչիկ Դադյանի ղեկավարությամբ 1901 և 1907 թթ. տարածքը պեղվել է և բացահայտվել են տաճարի հիմքերը, կաթողիկոսական պալատի ավերակները և գինեգործության տարածքը: Հետագայում պարզ դարձավ, որ Զվարթնոցը կառուցվել է ուրարտական ժամանակներից մնացած ավերակների վրա:

Սբ Էջմիածնի եկեղեցիների հետ մեկտեղ Զվարթնոցի տաճարը 2000թ.-ին ավելացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:


<>

Հեռավորությունը Փարիզ Հյուրանոցից: 16 Կմ
Կոնտակտային տվյալներ: Address` Armenia, Armavir