Հարմարություններ & Ծառայություններ

«Փարիզ» հյուրանոցն առաջարկում է 65 ոճային ձևավորված սենյակներ` քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով և սմարթ հեռուստացույցներով: Սենյակներն ունեն մինիբար, անլար և լարային ինտերնետ կապ, գրասեղան, ուղիղ հեռախոսակապ, չհրկիզվող պահոց, խալաթներ, հողաթափեր, ֆեն, լողախցիկ, ինչպես նաև` հեռախոս լոգարանում. ամեն ինչ` Ձեր այցելությունն ավելի հարմարավետ և հաճելի դարձնելու համար:

Փորձեք իտալական և ֆրանսիական խոհանոցների նրբաքիմք ուտեստները: Անցկացրեք Ձեր ժամանակը տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորան-բար-սրճարանում՝ վայելելով Երևանի և Արարատ լեռան հիասքանչ տեսարանները:

Զգացեք իրական հարմարավետություն՝ օգտվելով հյուրանոցի ծառայություններից ողջ օրվա ընթացքում, 24 ժամ շարունակ. լուսավոր և ընդարձակ 65 սենյակ՝ քաղաքի ամենաընդարձակ մահճակալներով, տանիքում գտնվող «Մոնմարտր» ռեստորան-բար-սրճարան, փոքր և միջին միջոցառումների համար նախատեսված սրահ, սենյակային ծառայություն, ժամանակակից կահավորված ֆիտնես կենտրոն, լվացքի և քիմմաքրման ծառայություն, անվճար, ապահով ավտոկայանատեղի, օդանավակայանում դիմավորելու ծառայություն:

Բարի գալուստ Երևանի «Փարիզ հյուրանոց», որտեղ հյուրընկալությունը կենսակերպ է:

  •  Կենտրոնական դիրք Երևանում
  • 12 հարկ
  • Տանիքին գտնվող ռեստորան և բացօթյա բար-սրճարան
  •  Միջոցառումների սրահ փոքր և միջին միջոցառումների համար
  •  Ժամանակակից ֆիտնես կենտրոն
  •  Ստորգետնյա ավտոկայանատեղի
  •  Լվացքի և քիմմաքրման ծառայություններ
  •  Ավտոկայանման ծառայություն` ըստ ցանկության
  • Սենյակային ծառայություն և մինիբար
  •  Օդանավակայան ճանապարհել/դիմավորելու ծառայություն ըստ պահանջի