Հայտարարություններ: Երևանի Գինու օրեր 2018

«ՆՈՒՄԱ» ընկերությունը՝ԱրենիՓառատոն հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, այս տարի ևս կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» միջոցառումը

 Այն տեղի կունենա 2018թ. մայիսի 4-ին և 5-ին, 18:00 – 23:00, Երևանի կենտրոնական և ամենագաստրոնոմիկ անկյուններից մեկում՝ Սարյան փողոցի Թումանյան-Արամի խաչմերուկների հատվածում:

«Երևանի Գինու Օրերը» հիանալի հնարավորություն են ընձեռելու ռեստորաններին, սրճարաններինգինի արտադրողներին և/կամ այլ սնունդ արտադրող հայկական ընկերություններին՝ ներկայանալ հայ և միջազգային այցելուներին, ցուցադրել իրենց ուտեստները/արտադրանքը, նոր հաճախորդներ և գործընկերներ ձեռք բերել

 «Երևանի Գինու Օրեր» կազմակերպիչները հրավիրում են ձեր ընկերությանը դառնալ մասնակից 2018թ-ի ամենասպասված և լայնամաշտաբ էնո-գաստրո-սթրիթ-ֆեստին ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎ (սեղմել այստեղ):

 Հիշեցնենք, որ 2017թ-ի միջոցառման 2 օերերին այցելեցին ավելի քան 25000 տեղացիներ և զբոսաշջիկներ:

 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Նունե Մանուկյանի հետ, Հեռ.՝ +37491204760 կամ Մերի Բադալյանի հետ, ՝Հեռ.՝ +37491479182:

 Կանխավ շնորհակալություն Ձեր մասնակցության պատրաստակամության համար:

 

Հրատարակման ամսաթիվը: 0000-00-00